13/10/2022 12:10
ԵՄ-ից այսօր տեխնիկական խումբ կժամանի Հայաստան. կքննարկվի ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցը. ԱԳ փոխնախարար
Եվրոպական միությունից այսօր տեխնիկական խումբ կժամանի Հայաստան. այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
Թե որտեղ է տեղակայվելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ դեռ հստակ որոշված չէ:
«Այսօր կժամանի տեխնիկական խումբը, կքննարկվի նաև այդ հարցը», - լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը:
Դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ն էլ է առաջարկել դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին, որի՞ն կտրվի նախընտրությունը՝ փոխնախարարն արձագանքեց. «Մենք բաց ենք բոլոր այն առաջարկների համար, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, որ խուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»:
Հիշեցնենք՝ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ ղեկավարների հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն:
Ըստ այդ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, կտեղակայվի ԵՄ քաղաքացիական առաքելություն: