13/10/2022 10:57
Հայաստանում կանայք, ըստ ցանկության, կանցնեն զինվորական պատրաստություն
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, թե կանայք հաճախ նամակով դիմում են ՊՆ՝ բարձրացնելով զինվորական պատրաստություն անցնելու հարցը:
«Շուտով ՊՆ-ն հայտարարությամբ հանդես կգա, արդեն մշակված նախագիծ ունենք, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել ու համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն, իհարկե, ըստ ցանկության», - ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե կանայք հավաքների կարող են մասնակցել 7 կամ 15 օր: