13/10/2022 14:32
Վիրավորում ստացած զինծառայողը բուժում կստանա Սալոնիկում. կառավարությունը ՊՆ-ին գումար կհատկացնի
Կառավարությունը գումար կհատկացնի զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մանվել Հակոբյանի բուժումը կազմակերպելու համար:
Զինծառայողը բուժում կստանա Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքի բուժհաստատությունում:
Պահանջվող ծախսերի գումարը կազմում է 50,486.48 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ կեցության ապահովման ծախսերը և ճանապարհածախսը: