14/10/2022 09:40
«Հրապարակ». Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությանն այսօր կընդունեն ՀՀ ԱԺ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կընդունեն ՀՀ Ազգային ժողովում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայից վերադառնալուց հետո պատրաստակամություն է հայտնել ընդունել պատվիրակությանը։
Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը, Արայիկ Հարությունյանի խորհրդական, Արցախի նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը։
ԱԺ նախագահի խոսնակը տեղեկությունը երեկ հաստատեց մեզ հետ զրույցում, իսկ ժամի վերաբերյալ ասաց՝ հստակություն չկա։ Երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել էր ԼՂ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը և մանրամասներ ներկայացրել բանակցային գործընթացից»։