14/10/2022 11:11
Առաջին անգամ Ֆրանսիայի և ԵՄ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է միջազգային ներկայություն՝ տեղում․ Լաքոտ
Եվրամիությունը նախապատրաստում է իր դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, Facebook-ում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«1988 թվականի հակամարտության սկզբից ի վեր՝ առաջին անգամ Ֆրանսիայի և ԵՄ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է միջազգային ներկայություն տեղում»,- գրել է նա՝ հրապարակելով լուսանկար: