14/10/2022 15:19
Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը սա պայմանավորել է նրանով, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ փորձելով իրենց սադրիչ գործողությունները վերագրել հայկական կողմին։
«Հետագա էսկալացիայի ևս մեկ գործոն կարող է լինել անվտանգության տարածաշրջանային կազմակերպությունների կողմից ստեղծված իրավիճակին ոչ ադեկվատ արձագանքը, ինչը շատ սուր հարցադրումներ է առաջացրել հայ հասարակության մեջ»,- ընդգծել է Փաշինյանը:
Նա նշել է, թե պաշտոնական Բաքվի և այլ ադրբեջանական աղբյուրների հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել: