14/10/2022 16:32
Փաշինյանն ու Էրդողանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումներն անցկացնել Թուրքիայում և Հայաստանում․ Չավուշօղլու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումներն անցկացնել Թուրքիայում և Հայաստանում, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Հատուկ ներկայացուցիչները չորս անգամ հանդիպել են։ Հետագա հանդիպումները տեղի կունենան Թուրքիայում կամ Հայաստանում։ Մենք անկեղծորեն ենք վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նա։
Չավուշօղլուի խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։ Թուրքիայի ԱԳ նախարարն այս համատեքստում կրկին հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ համաձայնեցված է քայլեր ձեռնարկում։