14/10/2022 17:25
«ՀՀ իշխանությունների՝ խաղաղություն հաստատելուն ուղղված ձգտումները չպետք է հակասեն արցախահայության շահերին»․ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։
«Արցախի նախագահ Հարությունյանը հանդիպմանը նշել է, որ Արցախում կարևորում են ՀՀ իշխանությունների՝ երկրում և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված ձգտումները՝ շեշտադրելով սակայն, որ դրանք չպետք է հակասեն հայ ժողովրդի անբաժան մասի՝ արցախահայության շահերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ջանքերով հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն առնչվող որոշ հարցեր»,- նշված է հաղորդագրությունում։