14/10/2022 15:49
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 14 հազար 736 դեպք, մահացել՝ 99 քաղաքացի
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 14 հազար 736-ով, արձանագրվել է մահվան 99-ով, հայտնել են վարակների վերահսկման դաշնային շտաբից, գրում է «ՏԱՍՍ»-ը:
Երեկ գրանցվել է վարակման 15 հազար 477 դեպք և 101 մահվան դեպք:
Ընդհանուր՝ համաճարակի սկզբից ի վեր՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 21 միլիոն 278 հազար 816 քաղաքացի, մահացել՝ 388 հազար 709-ը:
Առողջացածների թիվը մեկ օրում աճել է 27 520-ով՝ նախորդ օրվա 30 793-ի դիմաց: