15/10/2022 17:03
Գրիպի դեմ ժողովրդական վտանգավոր միջոցները․ Ինչից խուսափել
Գրիպի բուժման ժողովրդական միջոցների ցանկն աչքի է ընկնում իր բազմազանությամբ և, երբեմն նաև, բարդությամբ: Որոշ ընտանիքներում դրա դեմ պայքարելու միջոցները խնամքով ժառանգված են, սակայն դրանց բացասական ազդեցության մասին քչերը գիտեն։ Այնուամենայնիվ, նույնիսկ առաջին հայացքից ամենաանվնաս մեթոդները կարող են զգալիորեն սրել իրավիճակը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ նոր հիվանդություններ առաջացնել։
Աղի լուծույթը քիթը ողողելու ամենահայտնի ժողովրդական միջոցներից է՝ արագ, էժան և թվացյալ արդյունավետ: Այնուամենայնիվ, տանը այս մեթոդը կարող է հանգեցնել առնվազն լսողական խողովակի բորբոքման:
Աղի չափազանց բարձր կոնցենտրացիան չորացնում է լորձաթաղանթը: Դեղատան աղի լուծույթը սովորաբար սփրեյի տեսքով է, որը ստեղծում է անհրաժեշտ ճնշում: Իսկ տնային պայմաններում օգտագործելիս, լուծույթը կարող է մնալ մաքսիլյար սինուսների ներսում և խմորվել։
Ավանդական բժշկության զինանոցում կան նաև գրիպի դեմ պայքարելու ավելի «դաժան» եղանակներ՝ քիթը լվացքի օճառով պատելը, կոկորդը տաք գարեջրով, քացախով լվանալը և այլն, որոնք ևս խստիվ արգելվում են։
Հաճախ գրիպով հիվանդներին խորհուրդ է տրվում տաքացնող կոմպրեսներ անել․ Ջերմային ազդեցությունը հրահրում է լորձաթաղանթների այտուցը, իսկ բորբոքման պահին այն արդեն այտուցված վիճակում է։
Բուժման այս մեթոդը կարող է հանգեցնել վարակի տարածման և նույնիսկ ուղեղի բորբոքման, քանի որ ջերմությունը հեղուկացնում է թարախը: Երբ այն դառնում է ավելի հեղուկ, հավանական է, որ այն կլանվի լորձաթաղանթներով և վարակը ընդհանրանա: Վարակը կարող է նույնիսկ ուղեղ գնալ՝ զարգացնելով քիթ-կոկորդի եռանկյունին և մենինգիտի, այսինքն՝ գլխուղեղի բորբոքման երևույթներ։
Ուժեղ ալկոհոլը ևս նախընտրելի տարբերակ չէ․ Այն օգտագործելիս նախևառաջ մթագնում է միտքը, նշագեղձերը գրգռվում են: Ալկոհոլն այրում է լորձաթաղանթը, էլ ավելի մեծ բորբոքման հանգեցնում։
Տանը ինհալացիոն լուծույթի համար կան բազմաթիվ բաղադրատոմսեր: Ամենատարածվածը կարտոֆիլի կեղևը եռացնելն է կամ տաք ջրի մեջ եթերայուղ ավելացնել, օրինակ՝ էվկալիպտ կամ եղևնի: Գործընթացը նույնպես պարզ է՝ ծածկվել սրբիչով և մի քանի րոպե շնչել լուծույթի գոլորշին։ Այս մեթոդը վտանգավոր է, քանի որ կարող է շնչահեղձություն հրահրել։
Մասնագետների պնդմամբ, ինհալացիան այնքան էլ արդյունավետ չէ՝ նույնիսկ բժշկի հսկողության ներքո։ Այն սովորաբար նշանակվում է հիվանդի ապաքինման փուլում՝ գործընթացն արագացնելու նպատակով։
Այսպսով, խորհուրդ է տրվում չզբաղվել ինքնաբուժությամբ՝ սրելով արդեն իսկ բարդացած գրիպը և հրահրելով նոր հիվանդություններ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։