15/10/2022 10:31
«Հրապարակ». Որն է Ռուբեն Վարդանյանի՝ Մոսկվա մեկնելու նպատակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ իմացանք, որ գործարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ: Հետո Արցախի նախագահը Վարդանյանին պետնախարարի պաշտոնը զբաղեցնելու հրապարակային առաջարկ արեց, ինչին նա պատասխանեց, թե մտածում է` եթե իրեն համապատասխան լիազորություններով օժտեն՝ կհամաձայնի: Երեկ, սակայն, տեղեկացանք, որ այդ առաջարկը դեռևս մնում է օդում կախված: Փոխարենը տարատեսակ վարկածներ են շրջանառվում՝ սկսած նրանից, որ Վարդանյանը բիզնեսի հետ կապված անավարտ գործեր ունի, որոշել է ավարտին հասցնել, նոր մտնել պետական ապարատ, ինչպես նաև` դեռ երկմտում է. այդ նշանակումից ինքն ավելի շատ շահելո՞ւ է, թե՞ կորցնելու: Կան նաև այլ վարկածներ:
Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ նախօրեին Վարդանյանը մեկնել է Մոսկվա, թե որն է այցի նպատակը՝ մեզ պարզել չհաջողվեց․ իսկապե՞ս իր գործերն է ավարտուն տեսքի բերում, թե՞, այնուամենայնիվ, նշանակումից առաջ ռուսական քաղաքական շրջանակների հետ կոնսուլտացիաներ պետք է անցկացվեն»։