15/10/2022 13:50
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստին
Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 17-19-ը կմեկնի Մոսկվա՝ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։
Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը գործուղման արդյունքները եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: