15/10/2022 13:00
Շուտով ընդամենը 150 հազար դոլարի դիմաց թուրքերը կկարողանան դառնալ ՀՀ քաղաքացի. Սահմանադրագետ
Շուտով ընդամենը 150 հազար դոլարի դիմաց թուրքերը կկարողանան դառնալ ՀՀ քաղաքացի և մասնակցել ընտրության, այս մասին հայտարարել է սահմանադրագետ Վահե Գրիգորյանը:
«Այսինքն՝ թուրքերն արդեն օրինական տարբերակով և առանց որևէ ՀԿ-ների ու ֆոնդերի ֆինանսավորման, կկարողանան ՀՀ-ում ղեկավար ընտրել: Օրենսդրական այս նախագիծն արդեն իսկ ՀՀ ոստիկանության կողմից ներկայացվել է կառավարությանը:
Հ.Գ. Հիշեցի, երբ Նիկոլն ասում էր, որ իրենք նախատեսում են մինչև 2050թ ՀՀ բնակչության թիվը դարձնել 5 մլն մարդ», - Facebook-ում գրել է Գրիգորյանը:
Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է այն չափանիշները, ըստ որոնց՝ Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ըստ նախագծի՝ տնտեսությունում 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ: