15/10/2022 16:06
Եթե ժողովրդավարական աշխարհը մեզ դիտում է որպես Ադրբեջանի մաս, Արցախի ցեղասպանությունը կլինի նաև այդ քաղաքականության արդյունք․ Դավիթ Բաբայան
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը մտահոգություն է արտահայտել Արցախի ապագայի վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարարության «Ֆեյսբուքի» էջում հրապարակվել է նրա եզրակացությունը՝ աշխարհի կողմից Արցախն Ադրբեջանի մաս դիտելու պարագայում:
«Եթե նույն ժողովրդավարական աշխարհը դիտում է մեզ որպես Ադրբեջանի մաս, սա կլինի մի խարան նաև իրենց վրա դաջված, քանզի Արցախի ցեղասպանությունը կլինի նաև այդ քաղաքականության արդյունք», -հայտարարել է Արցախի ԱԳ նախարարը։