15/10/2022 14:19
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Բրյուսելում կազմակերպել սահմանազատման հարցով հանձնաժողովների նիստ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Բրյուսելում սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ անցկացնել, այս մասին «Թվիթեր»-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կազմակերպել սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ», - գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ հանձնաժողովները գլխավորում են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը: