15/10/2022 11:12
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի համար հարմարավետ պայմաններ են ստեղծում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի համար հարմարավետ պայմաններ են ստեղծում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում կտրամադրվի։
Հայաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորներին պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում տրամադրելու մոտեցումը կիրառել նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի նկատմամբ: Մի քանի օր է, ինչ Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է, բայց արդեն սկսել է մտածել ֆինանսական վիճակը կայունացնելու մասին»։