15/10/2022 14:45
ԱՄՆ շախմատի առաջնության 9-րդ տուրն Արոնյանն ու Սևյանը ոչ-ոքի են ավարտել
Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը մասնակցում են ԱՄՆ շախմատի առաջնությանը։ Առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը ոչ-ոքի են ավարտել, համապատասխանաբար, Ջեֆրի Հիոնգի և Պերես Դոմինգեսի հետ խաղը։
Այս տուրից հետո առաջատարը Ֆաբիանու Կարուանան է՝ 6,5 միավորով: Սամուել Սևյանը 6-րդն է, իսկ Լևոն Արոնյանը` 11-րդը:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 262 հազար ԱՄՆ դոլար է: Հաղթողը կստանա 60 հազար դոլար: