15/10/2022 17:17
Հայտնի է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
Ալբանիայի Դյուրես քաղաքում հոկտեմբերի 16-25-ը կանցկացվեն ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունները, որին Հայաստանը կմասնակցի 23 ծանրորդով։
23 տարեկանների պայքարում կլինեն՝ Արմեն Գրիգորյան (73 կգ), Կարեն Մարգարյան (81 կգ), Վարդան Մանուկյան (89 կգ), Արա Աղանյան (96 կգ), Յաշա Մինասյան (109 կգ) եւ Վարազդատ Լալայան (+109 կգ): Տղամարդկանց հավաքականի հետ Ալբանիայում կաշխատի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը:
Մինչեւ 20 տարեկանների պայքարում կլինեն՝ Գառնիկ Չոլակյան եւ Սեյրան Խուդինյան (55 կգ), Ռաֆիկ Մինասյան (61 կգ), Գոռ Սահակյան (67 կգ), Մնացական Աբրահամյան (81 կգ), Սուրեն Գրիգորյան եւ Գեւորգ Ղահրամանյան (89 կգ), Գարիկ Կարապետյան (96 կգ), Պետրոս Պետրոսյան (102 կգ) եւ Աշոտ Մովսիսյան (109 կգ):
Երիտասարդական հավաքակը մրցավայր է մեկնել ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ:
Աղջիկների պայքարում են․ մինչեւ 20 տարեկաններ՝ Միլենա Խաչատրյան (76 կգ), Էմմա Պողոսյան եւ Լիանա Գյուրջյան (81 կգ), Մարգարիտա Առաքելյան եւ Մերի Թումասյան (87 կգ), Ջուլիետա Ավանեսյան (+87 կգ), մինչեւ 23 տարեկաններ՝ Լուիզա Սահրադյան (87) մինչև 23 տարեկան): Աղջիկների թիմի հետ մրցավայրում կաշխատի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
Հոկտեմբերի 16
Մ20. Սեյրան Խուդանյան 55 կգ (նախնական հայտը երկամարտում 230 կգ)
Հոկտեմբերի 17
Մ20. Ռաֆիկ Մինասյան 61 կգ (նախնական հայտ՝ 270 կգ)
Հոկտեմբերի 18
Մ20. Գոռ Սահակյան 67 կգ (նախնական հայտ՝ 305 կգ)
Հոկտեմբերի 19
Մ23. Արմեն Գրիգորյան 73 կգ (նախնական հայտ՝ 320 կգ)
Հոկտեմբերի 20
Մ20. Մնացական Աբրահամյան 81 կգ (նախնական հայտ՝ 330 կգ)
Մ23. Կարեն Մարգարյան 81 կգ (նախնական հայտ՝ 340 կգ)
Հոկտեմբերի 21
Մ20. Միլենա Խաչատրյան 76 կգ (նախնական հայտ՝ 210 կգ)
Մ20. Սուրեն Գրիգորյան 89 կգ (345 կգ)
Մ20. Գեւորգ Ղահրամանյան 89 կգ (345 կգ)
Մ23. Վարդան Մանուկյան 89 կգ (360 կգ)
Հոկտեմբերի 22
Մ20. Էմմա Պողոսյան 81 կգ (210 կգ)
Մ20. Լիանա Գյուրջյան 81 կգ (210 կգ)
Մ20. Գարիկ Կարապետյան 96 կգ (360կգ)
Մ23. Արա Աղանյան 96 կգ (370 կգ)
Հոկտեմբերի 23
Մ20. Մարգարիտա Առաքելյան 87 կգ (210 կգ)
Մ20. Մերի Թումասյան 87 կգ (210 կգ)
Մ20. Պետրոս Պետրոսյան 102 կգ (360 կգ)
Հոկտեմբերի 24
Մ20. Աշոտ Մովսիսյան 109 կգ (330 կգ)
Մ20. Ջուլիետա Ավանեսկամ +87 կգ (210 կգ)
Մ23. Լուիզա Սահրադյան 87 կգ (190 կգ)
Մ23. Յաշա Մինասյան 109 կգ (360 կգ)
Հոկտեմբերի 25
Մ23. Վարազդատ Լալայան +109 կգ (430 կգ):