15/10/2022 10:42
«Հրապարակ». Փաշինյանը ժամանակ է ձգում, որ վերջում ասի, թե հարմար թեկնածու չկար, ստիպված են նշանակել փոխնախարարին
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մեկ շաբաթ է՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահն է, իսկ արդարադատության նախարարի պարտականություններն իրականացնում է նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, ով համարվում է նախարարի ամենահավանական թեկնածուն:
Իսկ թե ինչու է նրա նշանակումն ուշանում, իշխանական մեր աղբյուրները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը «շուստրի» քայլ է անում, քանի որ ՔՊ-ում մի ստվար զանգված դեմ է Գրիգոր Մինասյանի նշանակմանը, Փաշինյանը ժամանակ է ձգում, որ վերջում ասի, թե հարմար թեկնածու չկար, ստիպված են նշանակել փոխնախարարին»։