17/10/2022 10:39
Հայ-ադրբեջանական սահմանի դիտորդական առաքելությունը բաղկացած կլինի շուրջ 400 հոգուց
Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին կհաստատեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական դիտորդական առաքելությունը։
ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հարցին կանդրադառնան Լյուքսեմբուրգում այսօր սպասվող պլանային նիստի ընթացքում։
«Հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծելու մասին։ Նախարարները, ինչպես ակնկալվում է, այդ առաքելությունը կհաստատեն երկուշաբթի», - ասել է ԵՄ ներկայացուցիչը։
Նշվում է, որ առաքելության վերաբերյալ շատ մանրամասներ չկան, սակայն առաջին փուլում շուրջ 400 դիտորդ կտեղակայվի։
Առաջին դիտորդները սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը։