17/10/2022 16:03
ԱԱԾ-ն ձերբակալել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին․ Armlur.am
Armlur.am-ը գրել է. «Քիչ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին:
Վերջիններիս ձերբակալությունը կապված է մեկ քրեական գործի շրջանակներում: Գործը կապված է «օրենքով գողի» հետ:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ իրավապահները մտել են ԲԴԽ, որպեսզի Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվություն ստանան։
Ավելի ուշ մեկ այլ լրատվամիջոցի՝ «Հրապարակ»-ի հետ կարճ զրույցում դատավոր Արուսյակ Ալեքսանյանը հերքել է իր ձերբակալության մասին տեղեկատվությունը։
Լրատվամիջոցը կապ է հաստատել Արուսյակ Ալեքսանյանի հետ՝ մեկնաբանություն խնդրելով նշված տեղեկության վերաբերյալ։
«Եթե ես ձերբակալված լինեի, արդյոք կարո՞ղ էի Ձեզ հետ խոսել»,- ի պատասխան՝ ասել է դատավորը։
Այլ հարցերի Ալեքսանյանը չի պատասխանել։