17/10/2022 10:55
ՀՀ նախագահը պետական այցով մեկնում է Բուլղարիա
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ին պետական այցով կմեկնի Բուլղարիայի Հանրապետություն:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի նախագահը կհանդիպի Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Երկու երկրների նախագահների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում: Նախագահները հանդիպումների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:
Պետական այցի շրջանակում նախատեսված են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Բուլղարիայի վարչապետ Գալաբ Դոնևի, Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդիկովայի, Պլովդիվի քաղաքապետ Զդրավկո Դիմիտրովի հետ: Նախագահ Խաչատուրյանը Սուրբ Կլիմենտ Օհռիդսկի պետական համալսարանում հանդես կգա դասախոսությամբ։
Հանրապետության նախագահը կհանդիպի նաև Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: