17/10/2022 18:18
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը Երևանում է
Հոկտեմբերի 17-ին Երեւան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը, տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
Դեյվիդ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը եւ Էնդի Լեվինը:
Հոկտեմբերի 18-ին նախատեսված է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի մամուլի ասուլիսը: