17/10/2022 11:15
Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 387 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Հոկտեմբերի 10-16-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 387 նոր դեպք, կատարվել է 3108 թեստավորում:
Կորոնավիրուսի հետևանքով մահվան 6 դեպք է արձանագրվել:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 444 հազար 869 դեպք, որոնցից 433 հազար 602-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 699 բուժառու:
Ընդհանուր, կորոնավիրուսի հետևանքով 8706 մահվան դեպք է արձանագրվել: