17/10/2022 16:49
Արայիկ Հարությունյանն Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերին է ներկայացրել Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների մանրամասները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել հանդիպում Արցախի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների և անցած շաբաթ Երևանում ՀՀ իշխանությունների հետ քննարկումներին մասնակցած պատվիրակության անդամների միջև։
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ներկայացվել են հանդիպումների մանրամասները, նշվել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակում շարունակել քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Արցախի տարբեր կառույցների միջև։
Նշվում է, որ քննարկումները կշարունակվեն հոկտեմբերի 18-ին հրավիրված Արցախի Հանրապետության կառավարության նիստում և ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում։