17/10/2022 11:44
Արցախի Ազատամարտիկների անվան պուրակում դի է հայտնաբերվել
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 06:30-ին, Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցում գտնվող Ազատամարտիկների անվան պուրակում դի կա։
Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության փորձաքրեագիտական բաժնի ծառայողները և քննչական կոմիտեի օպերատիվ քննչական խումբը պարզել են, որ դիակը հանդիսանում է Ստեփանակերտ քաղաքի 40-ամյա բնակիչ Ա.Ա.-ն։
Վերջինս, ս.թ. հոկտեմբերի 17-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում իրեն պատկանող ատրճանակով ինքնասապանություն է գործել:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։