17/10/2022 17:01
Ռաֆիկ Մինասյանը՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Ծանրորդ Ռաֆիկ Մինասյանը Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում 256 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:
Մինասյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 116 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում նա ցույց է տվել 140 կգ արդյունք:
Մ20 և Մ23 տարեկանների հավաքականները հոկտեմբերի 16-25-ը անցկացվող Եվրոպայի առաջնությունում հանդես են գալիս 23 մարզիկով:
Մ20 տարեկան տղաների թիմը ԵԱ-ում հանդես է գալիս Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ: