18/10/2022 13:06
Իրանի և հարևան երկրների միջազգային սահմանները չեն կարող փոփոխվել
Իրանի Իսլամական խորհրդարանի «Հեղափոխական ուժեր» խմբակցության անդամ Սեյեդ Մոհամմադ Ռեզա Միրթաջ ալ-Դինին հայտարարել է, որ Իրանի և հարևան երկրների միջազգային սահմանները չեն կարող փոփոխվել․«Այդ սահմանները պատմական և հաստատուն են դարեր շարունակ: Իրանը չի ընդունի սահմանների որևէ փոփոխություն»:
Նա ընդգծել է, որ Իրանը Ադրբեջանի ու Հայաստանի հարևանն է և որ երկու երկրների հետ կրոնական և մշակութային բազմաթիվ ընդհանրություններ ունի։ Նրա խոսքով՝ երկու երկրների հետ Իրանի կապերը կարող են օգնել լուծելու տարաձայնությունները․«Թեհրանը կարող է արդյունավետ գործողություններ ձեռնարկել այդ ուղղությամբ»։