18/10/2022 14:31
Էդգար Ղազարյանի ինքնազգացողությունը բավարար է․ հիվանդանոցից դուրս է գրվել․ Չալաբյան
Էդգար Ղազարյանի ինքնազգացողությունը բավարար է, հայտնում է հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ նա հիվանդանոցից դուրս է գրվել։
«Շատերդ գիտեք, որ այսօր ահաբեկչական հարձակման է ենթարկվել մեր գործընկեր Էդգար Ղազարյանը: Շտապում եմ հայտնել, որ պրն Ղազարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա հենց նոր դուրս գրվեց հիվանդանոցից: Հարձակվողների ինքնությունը դեռևս անհայտ է, բայց հույս ունենք, որ քննությունը կպարզի նրանց ինքնությունը, և՛ ստահակները, և՛ նրանց ուղղորդողներն արժանի պատիժ կկրեն: Մինչ այդ, դատապարտում եմ այդ զազրելի և ստոր արարքը և արագ ապաքինում ցանկանում մեր ընկերոջը», - ֆեյսբուքյան էջում գրել է Չալաբյանը:
Հիշեցնենք, որ Ղազարյանին ծեծել էին իր տան շքամուտքի դիմաց։