18/10/2022 13:18
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանը «Հայաստանի կողմից հրադադարի խախտման» մասին կեղծ լուրեր է ստեղծում
ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել էր, որ Սոթք-Կուտական հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն հրադադարը խախտում է՝ նախ կրակելով միմյանց, ապա հայկական դիրքերի ուղղությամբ։
Այդպիսով, ըստ ՊՆ-ի, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի գործողություններին.
« «Հայաստանի կողմից հրադադարի խախտման» մասին կեղծ լուրերի ստեղծում»,- «Թվիթեր»-ում այսպես է մեկնաբանել հակառակորդի գործողությունները Փաշինյանը։