18/10/2022 10:35
Սոթք-Կուտական հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն հրադադարը խախտում է՝ նախ կրակելով միմյանց, ապա հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում։