19/10/2022 14:52
Ջերմուկում իրավիճակն անհանգստացնող է, բայց հյուրանոցները սկսել են աշխատել․ Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Ջերմուկ առողջարանային քաղաք՝ ծանոթանալու սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո տիրող իրավիճակին։
«Անհանգստացնող է վիճակը, այնուամենայնիվ, պետք է ասել, որ Ջերմուկի հյուրանոցները սկսել են աշխատել։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, ըստ քաղաքապետ Վահագն Արսենյանի, ոչ մի ազատ տեղ չի եղել, բայց պարզ է, որ հիմա այդպիսին չէ իրավիճակը։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ ակտիվանում է կյանքը», - լրագրողների հետ զրույցում ասաց նախարարաը։
Նրա խոսքով՝ Ջերմուկի ճոպանուղին չի գործում, որովհետև պահեստամասեր ներմուծելու և վերանորոգելու խնդիր կա։