19/10/2022 16:21
Ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը․ ՀՀ ՊՆ խոսնակ
Մինչև այս պահը ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը, 24 News.am-ին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ որոնողական աշխատանքների կապակցությամբ ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ, սակայն հակառակորդը խոչընդոտում է։
«ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, միջնորդների և միջազգային գործընկերների ներգրավմամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ», - փոխանցել է Թորոսյանը։