19/10/2022 18:26
«Ռոսատոմ»-ը Թուրքիայի հետ բանակցություններ է սկսել՝ Սև ծովի ափին նոր ատոմակայան կառուցելու հարցի շուրջ
«Ռոսատոմ» պետական կորպորացիան բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ՝ Սև ծովի ափին երկրորդ ատոմակայանը կառուցելու հարցի շուրջ, ինչպես հաղորդել է «Россия-24»-ը, այդ մասին հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Մենք բանակցություններ ենք սկսել մեր թուրք գործընկերների հետ՝ տեխնոլոգիական, ներդրումային քաղաքականության մոտեցումները ձևավորելու, ինչպես նաև առաջիկայում խոշոր ատոմային էլեկտրակայանի առկայությունը հաշվի առնելով՝ Թուրքիայի էներգետիկ շուկան ձևավորելու հարցերի շուրջ»,- ասել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ռուսաստանի կողմից Սև ծովի ափին երկրորդ ատոմակայանի կառուցման հնարավորությունը։