19/10/2022 15:28
Ալեն Սիմոնյանը Հայկոյին հետմահու պարգևատրել է Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երգիչ, երգահան Հայկոյին հետմահու պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգևներով պարգևատրման կարգը և պարգևների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածով` կարգադրում եմ՝
Հայ մշակույթի և երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ և երգահան Հայկ Հակոբյանին (Հայկո) հետմահու պարգևատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով», - նշվում է կարգադրության մեջ։