19/10/2022 11:08
Ռուսաստանից Ղազախստան է տեղափոխվել ավելի քան 50 միջազգային ընկերություն. Տոկաև
Ավելի քան 50 միջազգային ընկերություններ Ռուսաստանից տեղափոխվել են Ղազախստան, այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Ներկայումս ավելի քան 50 միջազգային ընկերություններ Ռուսաստանից տեղափոխվել են Ղազախստան: Անարդյունավետ է դրանք բոլորը կենտրոնացնել խոշոր քաղաքներում», - նշել է նա, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Տոկաևն ընդգծել է՝ պետք է բոլոր պայմանները ստեղծեն ներդրողների համար, որպեսզի նոր արտադրական օբյեկտներ բացեն, այդ թվում՝ այլ երկրներից տեղափոխվողները։
«Այս հարցը հիմա պետք է մշակվի՝ օտարերկրյա գործընկերների հետ ապրանքների անխոչընդոտ և անխափան փոխանակման նպատակով», - ասել է Ղազախստանի նախագահը։