20/10/2022 16:28
«+Social». այժմ 400 դրամ նախկին 800-ի փոխարեն
«+Social» ծառայությունն այժմ կարելի է ակտիվացնել 400 դրամով՝ նախկին 800-ի փոխարեն:
«+Social» ծառայության շնորհիվ՝ ամենապահանջված՝ «Facebook», «Messenger», «Instagram», «Snapchat», «Twitter», «TikTok», «Clubhouse» հավելվածներից կարող են անսահմանափակ օգտվել «Viva» կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև «Z» կանխավճարային սակագնային պլանների ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդները:
Ակտիվացում՝ *407*1#
Առաջարկը գործում է 11/10/2022թ.-ից 31/01/2023թ. (ներառյալ):
Ծանոթություններ
- Ծառայությունն ակտիվացնելու դեպքում նշված հավելվածներից օգտվելիս սակագնային պլանով տրամադրվող հիմնական և հավելյալ ինտերնետ փաթեթների ՄԲ-երը չեն սպառվում:
- Ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:
- Ծառայության կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *407# հրահանգը։
- Ծառայությունն ակտիվացնելու համար հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել Լիցք+ ծառայությունից:
- Հետվճարային բաժանորդները ծառայությունը կարող են ակտիվացնել, եթե ընթացիկ հաշվի սահմանաչափը և երաշխիքային կանխավճարը բավարար են ակտիվացման համար:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com