20/10/2022 19:24
«Աշխարհն ավելի մեծ է, քան հավաքական Արևմուտքը»․ Պեսկովը հայտարարել է՝ ռուսական շուկայում արևմտյան ընկերություններին փոխարինողներ կգտնվեն
«Աշխարհը շատ ավելի մեծ է, քան հավաքական Արևմուտքը։ Ռուսաստանի հետ համագործակցությամբ շահագրգռված են մի շարք այլ երկրներ, մանավանդ, որ տնտեսական համագործակցության մեջ վակուում չի լինում»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հայտնի է, որ այսպես կոչված հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ մեծաթիվ պատժամիջոցներ են կիրառվում, ընդ որում, միջազգային իրավունքի տեսանկյունից, անօրինական պատժամիջոցներ։ Բայց աշխարհն ավելի մեծ է, քան հավաքական Արևմուտքը, և մի շարք երկրներ շատ ավելի հետաքրքրված են ազատվող տարածքում իրենց բիզնես ներկայությունն ապահովելու հարցում»,- ասել է Պեսկովը։