20/10/2022 20:01
Երևանում անցկացվել է «Քոնն է ընտրությունը, ընտրի՛ր առողջությունը» խորագրով հանրային արշավը
Երևանում անցկացվել է «Քոնն է ընտրությունը, ընտրի՛ր առողջությունը» խորագրով հանրային արշավը: «Առողջ ծերացման» սկզբունքներով առաջնորդվող 60-ն անց կանայք ու տղամարդիկ, մասնակցելով արշավին, իրենց օրինակով են ցույց տալիս, թե ինչպես կարելի է գեղեցիկ ու առողջ ծերանալ, մնալ միշտ աշխույժ ու կյանքով լեցուն:
Հանրային իրազեկման այս արշավները առողջապահության նախարարությունը սկսել է Գյումրիից, դրանք շարունակվելու են տարբեր մարզերում: