20/10/2022 14:04
Այս տարվա հունվար-սեպտեմբերին առևտրային բանկերն արձանագրել են 188 մլրդ դրամի զուտ շահույթ. Բաբկեն Թունյան
«Modex» վերլուծական կենտրոնի տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին առևտրային բանկերն արձանագրել են 188 մլրդ դրամի զուտ շահույթ (հարկումից հետո), որը երեք անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Միայն երրորդ եռամսյակում բանկերի շահույթը մոտ 77 մլրդ դրամ է:
«Ուշագրավն այն է, որ բանկերի եկամուտների մեջ գերակշիռ մասը եղել են ոչ թե տոկոսային եկամուտները (պայմանական ասած, դասական բանկինգի եկամուտներ), ինչպես նախորդ տարիներին, այլ ոչ տոկոսային եկամուտները՝ կոմիսիոն վճարներ, արտարժույթի առքուվաճառքից եկամուտներ և այլն:
Շահութաբերության մակարդակի աճն ինքնին վատ բան չէ, սակայն շահույթի աննախադեպ ծավալը, եկամուտների կառուցվածքի փոփոխությունը, շահույթի կտրուկ ավելացմանը նպաստող գործոններն ու դրա ազդեցությունը տնտեսության վրա լրացուցիչ ուշադրության են արժանի»,- Facebook-ում գրել է ՔՊ-ական պատգամավորը՝ հավելելով, որ Տնտեսական հարցերի հանձնաժողովում առաջիկայում կքննարկեն այս զարգացումները: