20/10/2022 22:10
Մնացական Աբրահամյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Ծանրորդ Մնացական Աբրահամյանն Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երկամարտի 232 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Պոկում վարժությունից հետո Աբրահամյանը միայն 5-րդ տեղն է զբաղեցրել, բայց ավելի հաջող է հանդես եկել հրում վարժությունում և գլխավերևում պահելով 180 կգ ծանրաձողը՝ նաև փոքր արծաթե մեդալ նվաճել։
Մ23 տարեկանների պայքարում երեկ Արմեն Գրիգորյանը երկամարտի 306 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ 73 կգ քաշայինների պայքարում Գրիգորյանը պոկում վարժությունն ավարտել է 140 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 166 կգ ծանրաձողը։
Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականի կազմում ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել Գոռ Սահակյանը (67 կգ), երկամարտի բրոնզե մեդալին արժանացել էր Ռաֆիկ Մինասյանը (61 կգ)։