21/10/2022 15:52
Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. Իրանի ԱԳ նախարար (Տեսանյութ)
Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը, Կապանում Իրանի հյուպատոսության բացման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Մեր քաղաքականությունն է հարգել տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները», - հայտարարեց իրանցի նախարարը։
Նա հայտարարեց, թե ամեն ինչ կանեն, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն առավել զարգացնեն։