21/10/2022 11:48
ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորումն անհրաժեշտություն է. Նիկոլ Փաշինյան
Էներգետիկ ոլորտում ԵԱՏՄ ընդհանուր արդյունաբերական շուկաների ձևավորումը դառնում է ոչ միայն ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթների կատարման խնդիր, այլ անհրաժեշտ պայման՝ ռեսուրսային հարթակի տնտեսական ինտեգրման ներուժն իրացնելու համար, այս մասին Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ հիմնված փոխըմբռնման վրա և, հաշվի առնելով միության անդամ բոլոր երկրների շահերը, կարգավորելու գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի որոշ դրույթներ, որոնց իրականացումը թույլ կտա անդամ պետություններին ամբողջությամբ օգտվել գազի ընդհանուր շուկայի առավելություններից։ Հակառակ դեպքում, ԵԱՏՄ անդամ երկրները չեն կարողանա օգտագործել գազի ընդհանուր շուկայի ներուժը մինչև երկկողմ համաձայնագրերի ավարտը։ Սա շատ զգայուն թեմա է, և մենք բոլորս գնային հորիզոնում ըմբռնման կարիք ունենք, գոնե միջնաժամկետ հեռանկարում», - ասաց Փաշինյանը։