21/10/2022 11:52
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-օգոստոսին հասել է 2,8 մլրդ դոլարի. Նիկոլ Փաշինյան
Չնայած աշխարհում քաղաքական լարվածությանը և ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ ԵԱՏՄ-ն հետևողականորեն իրականացնում է ինտեգրացիոն օրակարգը՝ խորացնելով անդամ երկրների միջև համագործակցությունը, Երևանում մեկնարկած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս տարի, ըստ Փաշինյանի, կարելի է արձանագրել դրական արդյունքների և փոխադարձ առևտրի միտումների առկայություն։
«ԵԱՏՄ-ի կայացման գործընթացում մենք զգալի հաջողությունների ենք հասել», - ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-օգոստոսին հասել է 2,8 մլրդ դոլարի՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 74 տոկոսով։
«Հայաստանից արտահանումը կրկնապատկվել է, իսկ ներմուծումն աճել է 58%-ով», - ասաց Փաշինյանը։