21/10/2022 10:40
«Հրապարակ». Ինչու հրաժարական տվեց Լիզ Թրասսը 6 շաբաթ պաշտոնավարելուց հետո
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը՝ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ 2-րդի նշանակած վերջին վարչապետը, 6 շաբաթ պաշտոնավարելուց հետո հրաժարական տվեց։
Նա Մեծ Բրիտանիայի ամենակարճ պաշտոնավարած վարչապետն է։ Ո՛չ հող է հանձնել, ո՛չ պատերազմում է պարտվել, ո՛չ մեծաթիվ զոհեր է տվել իր վարած քաղաքականության արդյունքում՝ ընդամենը հարկային օրենսդրությունում փոփոխություն է կատարել, որը նրան չներվեց։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կընտրվի նոր վարչապետ, որը նաև կղեկավարի Պահպանողական իշխող կուսակցությունը»։