21/10/2022 17:05
Միլենա Խաչատրյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։
Հայաստանն այս ստուգատեսում հանդես է գալիս 23 ներկայացուցչով:
76 կգ քաշային կարգումը Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը երկամարտում գրանցել է 219 կգ արդյունք՝ հռչակվելով Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն։
Նշենք, որ սա Հայաստանի 4-րդ մեդալն է երիտասարդական ԵԱ-ում։ Ավելի ԵԱ չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը։ Մնացական Աբրահամյանն ու Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ են նվաճել մրցաշարում։