22/10/2022 18:14
Կարևոր հանդիպում ունեցանք Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ․ Իշխան Սաղաթելյան
Հոկտեմբերի 20-ին հանդիպել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգն ու խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ, ՀՅԴ անդամներ Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը։
Տեղեկությունը հայտնել է Իշխան Սաղաթելյանը։
« Նախօրեին կարևոր հանդիպում ունեցանք Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնի հետ»,- գրել է նա՝ «Ֆեյսբուքի» իր էջում։