22/10/2022 12:37
Իմ դեմ մահափորձն իրավապահները որակել են թեթև մարմնական վնասվածք հասցնելու գործողություն․ էդգար Ղազարյան
Իմ դեմ կազմակերպված մահափորձն իրավապահ մարմինները որակել են թեթև մարմնական վնասվածք հասցնելու գործողություն, ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Նա նաև հայտնել է, որ հանցագործությունը դեռևս մնում է չբացահայտված։
«Հիշենք, թե ողջ իրավապահ համակարգն ինչ ջանասիրություն, օպերատիվություն, գործողություններ և արհեստական հանրային հնչեղություն էր հաղորդել այն դեպքերին, երբ Դիմադրություն շարժման երթի մասնակիցներից մեկը մի դատարկ ջրի շիշ էր նետել Նիկոլ Փաշինյանի կողմնակից հանդիսացող «Անթարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ուղղությամբ (առանց վերջինիս վնասվածք հասցնելու) և վիրավորական արտահայտություններ հնչեցրել Նիկոլ Փաշինյանի մեկ այլ աջակցի` բրենդային ներքնաշորերի սիրահար Սոս Ջանիբեկյանի հասցեին։
Այսօր լրանում է 4-րդ օրը, երբ իմ դեմ կազմակերպված մահափորձն իրավապահ մարմինները որակել են թեթև մարմնական վնասվածք հասցնելու գործողություն, իսկ հանցախմբի անդամներից ոչ ոք դեռևս չի ձերբակալվել կամ բերման ենթարկվել։ Հանցագործությունը դեռևս մնում է չբացահայտված», - գրել է նա։