24/10/2022 19:17
«Կասկածի տակ է դրվել մեր տարածքային ամբողջականությունը»․ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Պայմանավորված 2022 թվականի հոկտեմբերի 20-21-ը ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակված ռուսական «Մեծ խաղ» («Большая игра») հաղորդաշարի եթերում ռուս քաղաքագետների և հայազգի փորձագետների հնչեցրած ակնհայտ հակաադրբեջանական ելույթներով, պայմանավորված այն հանգամանքով, որ կասկածի տակ է դրվել Ադրեջանի տարածքային ամբողջականությունը, «կեղծված» է ներկայացվել երկրի քարտեզը, Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՌԴ արտաքին գործերի նախարարությանը»,- նշված է բողոքում։