24/10/2022 10:28
ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբն այցելել է Սյունիք` տեղում ծանոթանալու իրավիճակին
ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքները։
ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաև սահմանամերձ բնակավայր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: